
20
Գազօջախի օգտագործման ցուցումներ
ՄՍԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՍԱՐՔ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄ)
Մսի փորձարկման սարքը թույլ է տալիս պատրաստելու ընթացքում չափել ճշգրիտ
ջերմաստիճանը (մինչև 100°C), օպտիմալ պատրաստման գործընթացն ապահովելու
համար:
Կախված պատրաստվող մթերքից` կարող եք սահմանել պահանջվող միջին
ջերմաստիճանը:
Շատ կարևոր է ճշգրիտ տեղադրել փորձարկման սարքը, որպեսզի ստանաք հրաշալի
արդյունք: Տեղադրեք փորձարկման սարքն ամբողջությամբ մսի ամենափափուկ
հատվածում` խուսափելով ոսկրային և յուղային մասերին դիպչելուց (նկ. 1): Թռչնամսի
դեպքում փարձարկման սարքը պետք է տեղադրել մի կողմից` կրծքամսի մեջտեղում`
համոզվելով, որ ծայրի մասը չի վերջանում խոռոչային հատվածում (նկ. 2):
Այն դեպքում, երբ եփվող միսը տարբեր հաստության է, ստուգեք արդյոք այն եփել է
ինչպես հարկն է, նախքան գազօջախից հանելը: Միացրեք փորձարկման սարքի ծայրը`
գազօջախի սրահի աջ պատին գտնվող անցքին:
(Նկ. 1)
(Նկ. 2)
Մսի փորձարկման սարքով պատրաստման գործառույթ
Երբ մսի փորձարկման սարքը տեղադրվում է, խցիկի ջերմաստիճանը կարգավորվում է այնպես, ինչպես նկարագրված է ընտրված
գործառույթի համար, բայց պատրաստման գործընթացներն ավարտվում են, հենց որ ջերմաստիճանը հասնում է սահմանված
մակարդակին:
Մսի փորձարկման սարքով պատրաստման գործառույթների համար չկա հատուկ մենյու, բայց հնարավոր է ավանդական
գործառույթից անցնել «Մսի փորձարկման գործառույթին»: Սա տեղի է ունենում, երբ մսի փորձարկման սարքը տեղադրվում է:
Ձայնային ազդանշանը հնչում է, երբ մսի փորձարկման սարքը հայտնաբերվում է և 3 վայրկյանով էկրանին հայտնվում է
«PROBE» բառը: Հետո էկրանը կրկին ցույց է տալիս ընթացիկ ինֆորմացիան:
PROBE
Եթե Գործառույթներ կոճակը չեք պտտում դեպի Սպասում կամ Լամպ, ապա էկրանին ցուցադրվում է ընդհանուր ինֆորմացիա`
մսի փորձարկման սարքի համար սահմանված ջերմաստիճանի և պատրաստման գործառույթների վերաբերյալ:
Եթե մսի փորձարկման սարքը տեղադրվում է և առանց միացնելու հայտնաբերվում է գործառույթի հենց մեկնարկին (արագ
նախապես տաքացում, գրիլ, հատուկ գործառույթներ, կարմրացում), ապա պատրաստման գործընթացը չի սկսվի, մինչև սարքը
չհեռացվի: Ձայնային ազդանշանը հնչում է և հետևյալ հաղորդագրությունը հայտնվում է էկրանին.
REMOV PROBEVE PR
Քանի որ պատրաստման գործընթացի ավարտը կախված է մսի փորձարկման սարքի համար սահմանված ջերմաստիճանից,
հետևաբար չեք կարող ժամանակաչափ սահմանել տվյալ գործառույթի համար, նչպես նաև չեք կարող սահմանել հետաձգված
մեկնարկով պատրաստման գործառույթ:
Պատրաստման գործառույթն ընտրելուց հետո, կարգավորեք գազօջախի ջերմաստիճանը` (էկրանի աջ մասում) պտտելով +/-
կոճակը և հաստատեք
ստեղնով: Այժմ կարող եք փոխել մսի փորձարկման սարքի համար սահմանված միջակայքը (էկրանի
ներքևում` աջ մասում). պտտեք +/- կոճակը և հաստատեք
ստեղնը` պատրաստման գործընթացը սկսելու համար:
Պատրաստելու ընթացքում` ցանկացած ժամանակ կարող եք փոխել գազօջախի և մսի փորձարկման սարքի ջերմաստիճանները:
գազօջախի ջերմաստիճանը փոխելու համար, պարզապես սեղմեք +/- կոճակը, մսի փորձարկման սարքի ջերմաստիճանը փոխելու
համար, երկու անգամ սեղմեք
ստեղնը, պտտեք +/- կոճակը` միջակայքը սահմանելու համար և հաստատեք ստեղնով:
Մսի փորձարկման սարքի սահմանված միջակայքն է 70 °C, և կարող է կարգավորվել 1 °C քայլերով:
Երբ մսի փորձարկման սարքը հայտնաբերվում է գործառույթի մեկնարկի ժամանակ կամ դրա ընթացքում, այս դեպքում նախապես
տաքացման բոլոր փուլերը բաց են թողնվում և գործի է դրվում պատրաստման առաջին փուլը, լամպը մնում է միացած այնքան
ժամանակ, մինչև մսի փորձարկման սարքը հեռացվում է և այլևս չի հայտնաբերվում:
Եթե փորձարկման սարքը հեռացվում է շահագործման ընթացքում, էկրանը ցույց է տալիս պատրաստման րոպեները, իսկ հաշվիչն
ավելացնում է միջակայքը, մինչ օգտագործողը կանգնեցնում է գործառույթը կամ կրկին տեղադրում է մսի փորձարկման սարքը:
Երբ պատրաստման գործընթացը հասնում է իր ավարտին, էկրանին թարթում է «END»:
Comentarios a estos manuales