KitchenAid KCBSX 60600 Instrucciones de uso Pagina 9

  • Descarga
  • Añadir a mis manuales
  • Imprimir
  • Pagina
    / 24
  • Tabla de contenidos
  • MARCADORES
  • Valorado. / 5. Basado en revisión del cliente
Vista de pagina 8
9
Օդային զոնդի մասին
Օդային զոնդը (հասանելի և տեսանելի չէ և չի կարող փոխվել օգտագործողի կողմից) մշտապես
վերահսկում է խցիկի ներսում առկա օդի ջերմաստիճանը:
Օ
գտագործման նպատակն է`
• իրականացնել անվտանգության ստուգումներ
• խցիկի ներսում պահպանել օդի կայուն ջերմաստիճան` զովացման և արագ սառեցման
ցիկլերին հաջորդող «պահեստավորման ռեժիմում»:
Տարաներ և կափարիչներ
Խորհուրդ է տրվում օգտագործել հնարավորինս ոչ շատ խորը դարակներ և տարաներ, որոնց
խորությունն, ամեն դեպքում, չի գերազանցի 65 մմ: Խուսափեք դարակները և տարաները
կափարիչով կամ մեկուսիչ թաղանթներով ծածկելուց. որքան մթերքի շփման մակերեսը սառը
օդի հետ շատ է, այնքան ավելի քիչ ժամանակ է պահանջվում այն զովացնելու համար:
Կարևո՜ր է: Համոզվեք, որ տարաները հարմար լինեն ցածր ջերմաստիճանում (- 40°C)
օգտագործման համար:
Մեքենայի բեռնումը
Ապահովեք, որ զովացման և/ կամ արագ սառեցման ենթակա սննդամթերքները չծածկեն մեկը
մյուսին, և որ դրանց հաստությունը չգերազանցի 5-8 սմ: Մի´ ծանրաբեռնված սարքը,
օգտագործեք այն ըստ արտադրողի նշած ծավալի:
Շոկային սառեցում՝ 7 կգ կամ
Արագ սառեցում՝ 4 կգ
Համոզվեք, որ տարաների միջև առկա տարածությունը բավարար է օդի անհրաժեշտ հոսքի և
ցանցի ողջ տարածքով մթերքները հավասար բաշխելու համար:
Յուրաքանչյուր ցանցի համար առավելագույն բեռնվածությունը կազմում է 5 կգ:
Սարքի ջերմաստիճանը
Կարևո՜ր է: Խուսափե´ք զովացման և/կամ արագ սառեցման ենթակա եփած մթերքները
սենյակային ջերմաստիճանում երկար ժամանակ պահելուց: Սենյակային ջերմաստիճանում
մթերքները ենթարկվում են հետևյալ բացասական փոխակերպումների`
- կորցնում են խոնավությունը
- կոցնում են նախնական որակը (գույնը, համն ու հոտը, և...)
- մանրէածին վարակների հավանականությունը մեծանում է
Այդ իսկ պատճառով, նպատակահարմար է սկսել զովացման և/ կամ արագ սառեցման ցիկլը`
մթերքը նախապատրաստելուց և / կամ եփելուց անմիջապես հետո, այնպես, որ սառեցման
ենթակա մթերքի ջերմաստիճանը չգերազանցի 70°/80°C:
Կարևո՜ր է: Շատ բարձր ջերմաստիճանում (80° C) գտնվող տարաների դեպքում,
նպատակահարմար է նախապես զովացնել վակուումային խցիկը (այսինքն` դատարկ վիճակում),
և խորհուրդ է տրվում տաք տարաները տեղադրել ոչ թե անմիջապես խցիկի ներքևի մասում,
այլ` նախատեսված դարակաշարերի վրա:
Vista de pagina 8
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 ... 23 24

Comentarios a estos manuales

Sin comentarios